Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

31.05.2007 | Ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը

2007 թվականի մայիսի 12-ին՝  ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանանդյան փողոցում՝ 2007 թ. մայիսի 9-ին տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ 12.05.2007թ.՝ ժամը 14:00-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են հրավիրվել Մանանդյան փողոցի վրա գտնվող «Պանդոկ» սրճարանի տնօրեն Լեւոն Գուլյանը եւ մատուցող Մարինե Գրիգորյանը։ Լ. Գուլյանը, ժամը 14:30-ի սահմաններում, միայնակ մնալով ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում տեղակայված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի աշխատասենյակում, փորձել է պատուհանից փախուստի դիմել, սակայն վայր է ընկել ու մահացել։

Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Երեւան քաղաքի դատախազությունում 12.05.2007թ. հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար կազմվել է քննչական խումբ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ Գևորգ Թադեւոսյանը եւ նույն բաժնի պետի տեղակալ Արայիկ Մգոյանը, ովքեր  ցուցմունքներ են տվել, որ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության չբացահայտված դեպքի կապակցությամբ Լեւոն Գուլյանը 12.05.2007թ.՝ ժամը 14:30-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Լ. Գուլյանը ջուր է խնդրել Ա.Մգոյանից  եւ երբ վերջինս ջուր բերելու համար դուրս է եկել, նա, միայնակ մնալով ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում տեղակայված ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի աշխատասենյակում, փորձել է պատուհանից փախուստի դիմել, սակայն վայր է ընկել ու մահացել։

2007 թվականի մայիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական-գիտագործնական կենտրոնի դիահերձարանում կատարվել է Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, որին ներկա են եղել հանգուցյալ Լ. Գուլյանի հարազատները եւ փաստաբանը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավարի միջնորդությամբ Գերմանիայի Դաշնությունից եւ Դանիայի Թագավորությունից հրավիրվել են փորձագետներ, որոնց մասնակցությամբ 2007 թվականի մայիսի 19-ին տեղի է ունեցել Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատաբժշկական հանձնաժողովային, դատակենսաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային, դատաքիմիական–մանրաթելային համալիր փորձաքննություններ։

Ստացվել են մատնադրոշմային եւ Լ.Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:

Լ. Գուլյանի            դիակի            դատաբժշկական             փորձաքննության եզրակացության համաձայն՝ վերջինիս մահը պայմանավորված է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով, որոնք էլ հետեւանք են համակցված՝ գանգուղեղային բաց, կրծքավանդակի եւ ողնաշարի փակ, բութ վնասվածքներով։ Լ.Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքներն իրենց բնույթով եւ տեղակայմամբ բնորոշ են բարձրությունից /շուրջ 7 մետր/ վայր ընկնելուն, անկման ընթացքում այլ արգելքներին, իսկ հետագայում նաեւ բութ կարծր մակերես ունեցող ծածկույթին, այդ թվում ասֆալտապատ գրունտին համահարվածվելուն։ Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հետմահու վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Նախաքննությունը     շարունակվում      է,       մյուս       փորձաքննությունների եզրակացությունները դեռեւս չեն ստացվել։

 Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: