Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

28.04.2007 | Վիճաբանություն կենցաղային հարցի շուրջ՝ մահվան ելքով

Ապրիլի 26-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի եւ ազդրի մասերում կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հրանտ Հակոբյանը (ծնված՝ 1964թ.):

Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի, Հ.Հակոբյանն ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Ապրիլի 27-ին՝ ժամը 02:25-ի սահմաններում, վիրահատության ժամանակ, Հ.Հակոբյանը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննությունը վարում է Լոռու մարզի դատախազությունը: Դիակի արտաքին զննությամբ՝ դրա վրա հայտնաբերվել է կտրող-ծակող գործիքից ստացած 15 մարմնական վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 9 մմ տրամաչափի 5 պարկուճ, 2 գնդակ, դանակի շեղբի կոտրված սայր եւ ավտոմեքենայի լուսարձակի ջարդված կտորներ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հարցի շուրջ՝ Վանաձորի Վարդանանց 51 շենքին կից հողատարածքի համար վեճ է ծագել Վանաձորի բնակիչ, տուժող Հ.Հակոբյանի  եւ նրա համաքաղաքացի Սամվել Դիլոյանի միջեւ (երկուսն էլ հանդիսացել են ԱԺ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբի աշխատակից): Վեճը շարունակվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի «Թեժ – լեռ» կոչվող տեղանքում՝ Վանաձորի նախկին Մորթու մուշտակի ֆաբրիկայի ապամոնտաժված շինության մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ կրակոցներն արձակվել են «Մակարով» տեսակի ատրճանակից, որը եղել է տուժող՝ Հ.Հակոբյանի ձեռքին: Պարզվել է նաեւ, որ գործով տուժող Հ.Հակոբյանը Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված է 1982 թվականից  «էպիլեպսիա» հիվանդությամբ, նախկինում դատված,  իսկ վիճաբանության մասնակից՝ տուժողի ընկեր Ա.Հովհաննիսյանը 1998 թվականից հաշվառված է շիզոֆրենիա՝ պարանոիդ հիվանդությամբ:

Ձեռնարկվում են միջոցներ Ս.Դիլոյանին եւ վիճաբանությանը մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: