Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

20.04.2007 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների դիտարկման հանձնաժողովի պատվիրակությանը՝ ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահ Ալեքսանդր Տորշինի եւ  ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումներին արագ արձագանքելու, պատշաճ իրավական գնահատական տալուն եւ ընտրական գործընթացում օրինականության պահպանմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների օպերատիվ քննարկումն ու արձագանքն ապահովելու նպատակով աշխատանքային խմբեր ձեւավորելու մասին   հրամանը՝ տեղեկացնելով, որ խմբերի համար սահմանվել է առանձին գործավարություն: Աշխատանքային խմբերը պարտավորվել են յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ օրը ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների եւ դրանց քննարկման արդյունքների մասին: Առաջին ամփոփման արդյունքները ներկայացնելով հյուրերին՝ Ա.Հովսեփյանը տեղեկացրեց, որ 16.04.07թ. դրությամբ ՀՀ դատախազությունում ստացվել է 7 հաղորդում, որոնց քննարկման արդյունքներով հարուցվել է 5 քրեական գործ, տրվել է 1 պարզաբանում, 1 հաղորդում ընթացքի մեջ է: ՀՀ գլխավոր դատախազը հավաստել է, որ դատախազությունը պատրաստակամ է դիտորդներին եւ հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ընտրությունների ընթացքում արձանագրված իրավախախտումների եւ այդ դեպքերով ձեռնարկված քայլերի մասին:

Բարձր գնահատելով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ դատախազությունում ներդրված փորձը (աշխատանքային խմբերի ձեւավորումը եւ դրանց համար առանձին գործավարության սահմանումը)՝ Ալ. Տորշինը կարեւորել է ընտրական գործընթացում օրինականության պահպանումը եւ տեղեկացրել, որ դրա դիտարկումն առավել արդյունավետ եւ օբյեկտիվ իրականացնելու համար Հայաստանում գրասենյակ են բացել դեռեւս 2007 թվականի մարտի 1-ին, իսկ ավելի ուշ դիտարկումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի ավելի մեծաքանակ պատվիրակություն՝ կազմված ԱՊՀ երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան եւ այլն) ներկայացուցիչներից: Հյուրերը տեղեկացրել են, որ իրավախախտում նկատելու դեպքում անմիջապես կազմելու են արձանագրություն՝ կոնկրետ դեպքի վերաբերյալ, որպեսզի հետագայում հնչեցվելիք եզրակացությունը հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա եւ միաժամանակ հավաստել, որ իրականացնելու են բացառապես դիտարկում եւ չեն միջամտելու ընտրական գործընթացին: «Հարգանքով են վերաբերվում Հայաստանի օրենսդրությանը, ինչն արգելում է միջազգային դիտորդների միջամտությունը ընտրական գործընթացին»,- նշել է Միխայիլ Կրոտովը: