Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Լոռու մարզի դատախազության կենտրոնական նստավայրի վարչական՝ վերանորոգված շենքի բացումը:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո 10 տարի՝ մինչեւ 1998 թվականը, Լոռու մարզի դատախազության կենտրոնական նստավայրը գործել է տնակում: 1998 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, դատախազությանը հատկացվել է Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 13 հասցեում գտնվող չորս հարկանի շենքը, որը գտնվում էր անմխիթար վիճակում:
Շենքը կապիտալ վերանորոգվել է ՀՀ պետական բյուջեից 2006 թվականին հատկացված գումարի շրջանակներում, որի իրականացումը, օրենքով սահմանված կարգով, ստանձնել է «ՄՏՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Վերանորոգման արդյունքում ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման, կոյուղու համակարգերը, տեղադրվել Է ինքնուրույն ջեռուցման համակարգ, մոնտաժվել Է միասնական համակարգչային ցանց և ինքնուրույն կապի համակարգ /ATC/:
Լոռու մարզի դատախազության կենտրոնական նստավայրի վարչական շենքն ունի 784.74 քառակուսի ընդհանուր մակերես: Շենքի առաջին հարկում գտնվում Է խորհրդակցությունների համար նախատեսված մեծ դահլիճը, արխիվը, մնացած երեք հարկերում՝ աշխատասենյակները, որոնց կահույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով:
Լոռու մարզի դատախազության կենտրոնական նստավայրը գտնվում է Վանաձորում: Բայց այդ՝ Լոռու մարզի դատախազությունը նստավայրեր ունի նաեւ Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, աշխատավայր՝ Տաշիր քաղաքում:
2007 թվականի ընթացքում, ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակներում, նախատեսվում է վերանորոգել դատախազության թվով 9 վարչական շենք, այդ թվում՝ Գուգարքի կայազորի համար, որը մինչեւ հիմա գործում է տնակում: