Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

03.04.2007 | Մահափորձ՝ Գյումրիի քաղաքապետի նկատմամբ

2007 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական՝ «Մերսեդես-600» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի եւ նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:

Կրակահերթի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի հինգ ուղեւորներից երեքը՝ Արտյոմ Սամվելի Ադամյանը (ծնված՝ 1985թ.), Սիսակ Արամի Վարդանյանը (ծնված 1981թ.) եւ Հովհաննես Լեւոնի Միրզաբեկյանը (ծնված՝ 1970թ.) տեղում մահացել են: «Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վարազդատ Ղուկասյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ենթարկվել վիրահատության:

«Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւոր  Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Հովհաննես Գրքիկյանը եւ «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վաչիկ Գյուղջօղլյանը, ուղեւոր Տիգրան Սիմոնյանը հրազենային վնասվածքներ չեն ստացել եւ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետով,  235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության  ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի թվով 77 պարկուճ, որից 52-ը՝ ԱԿՄ տեսակի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի, իսկ 25-ը՝ ԱԿՍ տեսակի ինքնաձիգի 5.45 տրամաչափի պարկուճներ: Դիակների հերձման ընթացքում  հայտնաբերվել է 14 գնդակ:

Հայտնաբերված պարկուճների եւ գնդակների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում աշխատել է 2 ինքնաձիգ:

 Նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի հանգամանքները եւ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: