Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

02.02.2007 | ՀՀ դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում ամփոփվեցին 2006 թվականին կատարված աշխատանքները

2007 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2006 թվականի աշխատանքի արդյունքների մասին» հարցը:

Ըստ աշխատանքի ուղղությունների, զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գագիկ Ջհանգիրյանը, Գևորգ Դանիելյանը, Արամ Թամազյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ  Միրզոյանը, ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանը:

Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին Երևան քաղաքի, մայրաքաղաքի համայնքների, մարզերի և կայազորների դատախազները:

Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփեց հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Մամուլի հաղորդագրությանը կցվում է 2006 թվականի ընթացքում ՀՀ դատախազության մարմինների գործունեությունը ներկայացնող համառոտ տեղեկանք և Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

ՀՀ գլխավոր դատախազության
հասարակական կապերի
և լրատվության բաժին