2006 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հյուրընկալել էր Երեւանի թիվ 114 միջնակարգ դպրոցի մի խումբ բարձր դասարանի աշակերտների, որոնք խորացված ուսումնասիրում են իրավագիտության հիմունքներ առարկան:
ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատախազության գործառույթները, այն դերը, որ դատախազության մարմինները կատարում են երկրում օրինականության հաստատման, հանցավորության դեմ պայքարը համակարգելու, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց նաեւ իրավագիտության հարցերով հետաքրքրվող աշակերտների հարցերին:
ՀՀ գլխավոր դատախազության
հասարակական կապերի եւ
լրատվության բաժին