Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

14.11.2006 | «Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի դատական համակարգերը» ժողովածուն ներառում է շուրջ 40 երկրների դատական համակարգերի առանձնահատկությունները

Այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում տեղի ունեցավ «Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի դատական համակարգերը» ժողովածուի շնորհանդեսը:

Հրատարակության մեջ ամփոփված են Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 33 երկրների դատական համակարգերը եւ դրանց առանձնահատկությունները: Ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 2000 թվականին Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ, սակայն հայերեն տարբերակը, որը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ, շահեկանորեն տարբերվում է: Մասնավորապես այստեղ առավել խորությամբ է լուսաբանվում Անգլիայի դատական համակարգը, ներկայացված են նաեւ ԱՄՆ-ի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի դատական համակարգերը: Միաժամանակ տեղեկություններ է պարունակում  այդ երկրների դատախազությունների, փաստաբանական ծառայությունների կազմակերպական եւ  կառուցվածքային խնդիրների մասին:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների Երեւանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակված այս ժողովածուն միտված է  նպաստել  հայ հանրության իրազեկմանը՝ ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության դարավոր ավանդույթներ ունեցող երկրների փորձին, որի անհրաժեշտությունն այսօր առավել քան արդիական է՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բարեփոխումները դեռ շարունակվում են:

Սույն հրատարակությունը տեսական-ճանաչողական եւ գործնական-կիրառական նշանակություն ունի, հետեւաբար այն կարող է օգտակար լինել դատական մարմինների աշխատակիցների, ուսանողության, ինչպես նաեւ դատական իշխանության եւ արդարադատության հարցերով հետաքրքրվողների, Եվրոպայի  տարբեր իրավական համակարգերն ուսումնասիրող գիտնականների համար:

ՀՀ գլխավոր դատախազի 
մամուլի քարտուղար