Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

24.10.2006 | Ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց իրացնելու պահին

ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարչությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված  ապացույցներով պարզվել է, որ գործով մեղադրյալ Անդրանիկ Վոլոդիայի Ստեփանյանը 2006թ. հոկտեմբեր ամսին գործածելու դիտավորությամբ ապօրինաբար ձեռք է բերել և առանց բժշկի թույլտվության գործածել  առանձնապես խոշոր չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Կատարած քննչական գործողություններով հիմնավորվել է, որ մեղադրյալ Անդրանիկ Ստեփանյանն առանձնապես խոշոր չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոցի 1 գրամը 10 ԱՄՆ դոլարով ապօրինաբար ձեռք է բերել  Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Սամվել Սպարտակի Ավետիսյանից, իսկ վերջինս էլ այն իրացնելու դիտավորությամբ ապօրինաբար ձեռք է բերել և պահել Ագարակ քաղաքի բնակիչ Մարտիկ Ռեմիկի Գասպարյանից: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներն իրացնելիս 2006թ. հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում Սամվել Սպարտակի Ավետիսյանին առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 500 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց իրացնելու պահին ձերբակալվել է Մարտիկ Ռեմիկի Գասպարյանը, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է նշված թմրամիջոցը, իսկ նրա գրպանի թաշկինակից՝  2.1 գրամ  «հաշիշանման» մուգ շագանակագույնի զանգված: Միաժամանակ կատարված քննչական գործողությունների արդյունքում  Մարտիկ Գասպարյանի  վարած «Կամազ»  մակնիշի 68 ՕԼ 460 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 25.5 գրամ  «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույնի զանգված, իսկ նրա ավտոտնակից՝ 4.7 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչ զանգված: Քննությամբ պարզվել է, որ Մարտիկ Գասպարյանն իրացնելու դիտավորությամբ ապօրինաբար ձեռք բերած և պահած թմրամիջոցները ձեռք է բերել և մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն  է տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Վերջինս 2006թ. ապրիլ ամսից մինչև հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում մաքսանենգ ճանապարհով Հայաստան  է տեղափոխել  և Սամվել Ավետիսյանին   իրացրել  շուրջ 3.5 կգ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Հանցագործություն կատարած երեք անձինք ձերբակալվել են և գործի նախաքննությունը շարունակվում է: Հարկ է նշել նաև, որ սույն գործի շրջանակներում բացահայտվել է ավելի քան 10 կգ. «Ափիոն» տեսակի թմրամիջոցի իրացման դեպք: