Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

11.10.2006 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԳԴՀ-ի արդարադատության նախարարության պետքարտուղարին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ս.թ. հոկտեմբերի 11-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարության պետքարտուղար պարոն Ալֆրեդ Հարտենբախին եւ ՀՀ-ում ԳԴՀ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ն.Գ. Հայկե Փայչին: Ողջունելով հյուրերին` ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքը, դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքը, Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնության իրավապահ մարմինների  համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը արձանագրել է, որ հանցավորության դեմ պայքարում երկու երկրների իրավապահների միջեւ արդեն ձեւավորվել է գործնական համագործակցություն եւ կարեւորել իրավական փոխօգնության  երկկողմանի համաձայնագրի ստորագրումը, ինչը կնպաստի համագործակցության զարգացմանը: Ողջունելով ՀՀ գլխավոր դատախազի առաջարկը` ԳԴՀ արդարադատության նախարարության պետքարտուղարը եւ տիկին դեսպանը  պատրաստակամություն են հայտնել  նպաստել  համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համաձայնագրի մշակման  աշխատանքները: Ս.թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն  ընդունել էր Եվրոպայի Խորհրդի իրավական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գի դե Վելի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքը՝ տեղեկացնելով, որ արդեն ավարտվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Գլխավոր դատախազը նշել է, որ դեռեւս դատաիրավական բարեփոխումների առաջին փուլի ժամանակ՝ 1998 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, էապես փոխվել էր դատախազության կարագավիճակը եւ դատախազությունը հրաժարվել էր ընդհանուր հսկողության եւ քաղաքացիաիրավական հարաբերություններում մասնակցություն ունենալու գործառույթներից, իսկ նոր օրինագծով ՀՀ դատախազությունը հրաժարվում է նաեւ մինչդատական վարույթի իրականացումից: «Այդպիսով դատախազությունն իր բոլոր գործառույթները համապատասխանեցնում է Եվրոպական երկրների դատախազությունների համակարգերին»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, նշելով, որ օրինագիծը մշակելիս հաշվի է առնվել նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2000 թվականի թիվ 19 հանձնարարականի պահանջները, ինչպես նաեւ ուսումնասիրվել «Դատախազության մասին» Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի   օրենքների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տրամադրած փորձագիտական եզրակացությունները, Մերձբալթյան երկրների փորձը: Պարոն Գի դե Վելը փաստել է, որ առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների դատախազական համակարգերին եւ դա էր պատճառը, որ  ստեղծվել է ԵԽ անդամ պետությունների գլխավոր դատախազների  խորհուրդը, որը մշտական գործող խորհրդատվական մարմին է: Հյուրերի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ նշել, որ դեռեւս 1998 թվականից գործում է ՀՀ դատախազության գիտաուսումնական կենտրոնը, որի հիմնական խնդիրն է ապահովել դատախազության քննիչների, դատախազների եւ դատախազների օգնականների վերապատրաստումը, իսկ նոր օրինագծով նախատեսվում է ունենալ նաեւ դատախազների բարձրագույն դպրոց: Մինչ դպրոցի ստեղծումը՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով  ձեւավորվել  է ատեստացիոն հանձնաժողով եւ ՀՀ դատախազությունում աշխատանքի ընդունվելու համար պատշաճ կարգով դիմում ներկայացրած անձինք նախ պետք է հանձնեն ատեստացիա եւ ստանան հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո միայն ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվում է առաջարկություն՝ տվյալ անձի նշանակման վերաբերյալ: Բացի այդ՝ դատախազությունում աշխատելու տարիներին դատախազները, քննիչները եւ օգնականները պարտավոր են պարբերաբար անցնել ատեստացիա, ինչն ապահովում է նրանց վերապատրաստման շարունակականությունը:
 Գի դե Վելը բարձր է գնահատել մշակված վերապատրաստման ծրագիրը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել դատաիրավական բարեփոխումների փաթեթի ընդունումից հետո դատախազության աշխատակիցների վերապատրաստման աշխատանքներին: