Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

06.09.2006 | Սպանվել է հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետը

2006 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բայրոն փողոցում անհայտ անձը (անձինք) հեռակառավարման սարքի միջոցով պայթեցնելու՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ սպանել է  իր ծառայողական ԳԱԶ 3102 մակնիշի 005 ԼԼ 03 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Վարդգեսի Հովասափյանին: Պայթյունի ժամանակ ավտոմեքենայի մեջ են գտնվել  նաեւ տուժողի որդին՝ Գրիգոր Շահենի Հովասափյանը, եւ վարորդ Անդրանիկ Ժորայի Չարչյանը, որոնք ողջ են մնացել: Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն: Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության  ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն: