Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

28.07.2006 | ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվեց հանցավորության վիճակը

2006 թվականի հուլիսի 28 -ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների 2006 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների մասին» հարցը: Ըստ աշխատանքի ուղղությունների՝ զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Գևորգ Դանիելյանը, Արամ Թամազյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին Երևան քաղաքի, մայրաքաղաքի համայնքների, մարզերի և զինվորական կայազորների դատախազները:
Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը: Մամուլի հաղորդագրությանը կցվում է 2006 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշները ներկայացնող համառոտ տեղեկանք: ՀՀ գլխավոր դատախազության
հասարակական կապերի և
լրատվության բաժին