Ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հունիսի 24-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ քաղաքացի Արման Շամիրի Բաբաջանյանի կողմից 2002 թվականի նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հանձնարարությամբ ռազմական ոստիկանության աշխատակիցները Արման Շամիրի Բաբաջանյանին հունիսի 26-ին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցաքննության:
Ա.Շ.Բաբաջանյանը հարցաքննվել է որպես կասկածյալ եւ պաշտպանի մասնակցությամբ հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք՝ հաստատելով, որ կատարել է փաստաթղթերի կեղծիք՝ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար: Հունիսի 26-ին Ա.Շ.Բաբաջանյանը ձերբակալվել է:
26.06.2006 | Խուսափել է զորակոչից
