Տեսադարան

Գլխավոր դատախազի խոսքը Դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստին

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.05.2006 | Կազատվեն քրեական հետապնդումից, եթե կամովին ներկայանան համապատասխան մարմիններին

ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահը  2006 թվականի ապրիլի 27 - ին հրամանագիր է ստորագրել 2006 ապրիլ - հունիս ամիսներին 2006 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և  զորացրում կատարելու մասին:ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի  այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: ՀՀ դատախազության համակարգի քննիչների վարույթում քննվում են բազմաթիվ քրեական գործեր՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ, որոնցով հետախուզում է հայտարարվել այն մեղադրյալների նկատմամբ,ովքեր նախկինում խուսափել են ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանքը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զինակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան դատախազական մարմիններին կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայել ՀՀ  զինված ուժերում: ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զինակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի և ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել  հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի քաղաքացին  և զինվորը  լինելու բարձր կոչումը: Դիմում ենք նաև զինակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել  թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան ծառայությունը պատվով ավարտելուց հետո արժանապատիվ  ապրել  և արարել հայրենի հողի վրա:
  
Քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով թեև դիմել են այլընտրանքային զինվորական կամ աշխատանքային ծառայության մեկնելու համար, սակայն հետագայում խուսափել են դրանից, եթե նրանք կամովին վերադառնան սահմանված զորամասեր կամ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր ՝ հայրենիքի և հասարակության առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով նույնպես նախատեսված է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը  և քրեական հետապնդումը  դադարեցնելու կարգ, համաձայն որի՝  օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո մեկամսյա ժամկետում տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում: Անհրաժեշտ տեղեկությունների և աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել  58-32-81  հեռախոսահամարով: ՀՀ գլխավոր դատախազության հասարակական
կապերի և լրատվության բաժին