Տեսադարան

Գլխավոր դատախազի խոսքը Դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստին

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.05.2006 | Վթարի հանգամանքները կպարզեն համատեղ ջանքերով

2006 թվականի մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Երեւանից Սոչի մեկնող ինքնաթիռի վթարի  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի հատկանիշներով: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով ստեղծված քննչական խմբում ընդգրկված են հատկապես կարեւոր գործերի փորձառու քննիչները: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2006 թվականի մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովի հետ, որի ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել վթարի հանգամանքների եւ պատճառների բացահայտումն իրականացնել համատեղ ջանքերով՝ սերտ համագործակցության պայմաններում: Վթարի վայրում ներկայումս աշխատում է Ռուսաստանի գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի քննիչներից եւ մասնագետներից կազմված խումբը: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ցավակցություն է հայտնում օդային աղետի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության
հասարակական կապերի եւ լրատվության բաժին