ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2006 թվականի ապրիլի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ և Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան ՋՈՆ ԷՎԱՆՍԸ ստորագրեցին Թմրանյութերի վերահսկման և իրավապաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության նամակ-համաձայնագրի չորրորդ լրացումը:
Նկատենք, որ դեռևս 2001 թվականի հուլիսի 1-ին կնքված համաձայնագրով կողմերը նախատեսել են հիմնել և իրագործել մի ծրագիր, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել ՀՀ իրավապահ ոլորտը, խթանել օրինականությունը` խորհրդատվական օգնության, տեխնոլոգիաների և փոխադարձ համագործակցության միջոցով: Այդ ծրագրի շրջանակներում` ԱՄՆ կառավարությունը և ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա կտրվածքով նախատեսում են ձեռնարկել համապատասխան գործողություններ և միջոցառումներ: Ծրագիրը բաղկացած է ենթածրագրերից: Օրինակ. իրավապաշտպանության զարգացման ծրագրով նախատեսվում է ուսումնական և տեխնիկական խորհրդատվությունների տրամադրում, որը կոչված է ոստիկանության ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության և հնարավորությունների ուժեղացմանը: Դատական թափանցիկության ապահովման ծրագիրը նպատակ ունի նպաստել դատախազության և դատական համակարգի տեխնիկական հնարավորությունների ամրապնդմանը և կադրերի ուսուցմանը:
Անվտանգության զարգացման ծրագրով նախատեսվում է ՀՀ Ազգային Ժողովի շենքի անվտանգության միջոցառումների իրականացում և համապատասխան ուսուցում: Համաձայնագրի արդեն գործողության մեջ դրված արձանագրություններին համապատասխան, ԱՄՆ կառավարության օժանդակությամբ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում ոստիկանության և դատախազության գիտաուսումնական հաստատություններում համակարգչային լսարանների ստեղծման, հրազենի հետ վարվելու հմտությունների դասավանդման ծրագրի ներդրման, թրաֆիքինգի դեմ պայքարի արդիականացման ուղղությամբ: Խնդրո առարկա Համաձայնագրի շրջանակներում ստեղծվել և գործում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդաբանական, գիտափորձարարական վերլուծական աշխատանքների կատարումն է: Անցյալ տարվա հուլիսին ստորագրված Համաձայնագրի 3-րդ լրացմամբ ԱՄՆ կառավարությունը միջոցներ տրամադրեց ոստիկանության ռեգիոնալ համակարգչային ցանցի ստեղծման, իրավապահ մարմինների գիտաուսումնական հաստատությունների զարգացման, թրաֆիքինգի դեմ պայքարի ակտիվացման և մի շարք այլ նպատակներով: Նշված ծրագրերի հետևողական իրականացումը հիմք է հանդիսացել Համաձայնագրի նոր լրացման վավերացման համար, որը մեծապես կնպաստի Հայաստանի իրավապահ համակարգի տեխնիկական վերազինմանը, կադրերի ուսուցման բարելավմանը, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային
իրավական կապերի բաժին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի
և լրատվության բաժին ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2006 թվականի ապրիլի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ և Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան ՋՈՆ ԷՎԱՆՍԸ ստորագրեցին Թմրանյութերի վերահսկման և իրավապաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության նամակ-համաձայնագրի չորրորդ լրացումը:
Նկատենք, որ դեռևս 2001 թվականի հուլիսի 1-ին կնքված համաձայնագրով կողմերը նախատեսել են հիմնել և իրագործել մի ծրագիր, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել ՀՀ իրավապահ ոլորտը, խթանել օրինականությունը` խորհրդատվական օգնության, տեխնոլոգիաների և փոխադարձ համագործակցության միջոցով: Այդ ծրագրի շրջանակներում` ԱՄՆ կառավարությունը և ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա կտրվածքով նախատեսում են ձեռնարկել համապատասխան գործողություններ և միջոցառումներ: Ծրագիրը բաղկացած է ենթածրագրերից: Օրինակ. իրավապաշտպանության զարգացման ծրագրով նախատեսվում է ուսումնական և տեխնիկական խորհրդատվությունների տրամադրում, որը կոչված է ոստիկանության ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության և հնարավորությունների ուժեղացմանը: Դատական թափանցիկության ապահովման ծրագիրը նպատակ ունի նպաստել դատախազության և դատական համակարգի տեխնիկական հնարավորությունների ամրապնդմանը և կադրերի ուսուցմանը:
Անվտանգության զարգացման ծրագրով նախատեսվում է ՀՀ Ազգային Ժողովի շենքի անվտանգության միջոցառումների իրականացում և համապատասխան ուսուցում: Համաձայնագրի արդեն գործողության մեջ դրված արձանագրություններին համապատասխան, ԱՄՆ կառավարության օժանդակությամբ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում ոստիկանության և դատախազության գիտաուսումնական հաստատություններում համակարգչային լսարանների ստեղծման, հրազենի հետ վարվելու հմտությունների դասավանդման ծրագրի ներդրման, թրաֆիքինգի դեմ պայքարի արդիականացման ուղղությամբ: Խնդրո առարկա Համաձայնագրի շրջանակներում ստեղծվել և գործում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդաբանական, գիտափորձարարական վերլուծական աշխատանքների կատարումն է: Անցյալ տարվա հուլիսին ստորագրված Համաձայնագրի 3-րդ լրացմամբ ԱՄՆ կառավարությունը միջոցներ տրամադրեց ոստիկանության ռեգիոնալ համակարգչային ցանցի ստեղծման, իրավապահ մարմինների գիտաուսումնական հաստատությունների զարգացման, թրաֆիքինգի դեմ պայքարի ակտիվացման և մի շարք այլ նպատակներով: Նշված ծրագրերի հետևողական իրականացումը հիմք է հանդիսացել Համաձայնագրի նոր լրացման վավերացման համար, որը մեծապես կնպաստի Հայաստանի իրավապահ համակարգի տեխնիկական վերազինմանը, կադրերի ուսուցման բարելավմանը, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային
իրավական կապերի բաժին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի
և լրատվության բաժին
21.04.2006 | ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը ստորագրեցին նամակ-համաձայնագրի չորրորդ լրացումը
