Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

14.02.2006 | Տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ

2006 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2005 թվականի գործունեության  արդյունքների մասին» հարցը: Ըստ աշխատանքի ուղղությունների զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Գևորգ Դանիելյանը, Գագիկ Ջհանգիրյանը,  Արամ Թամազյանը, Արմեն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին Երևան քաղաքի, մայրաքաղաքի համայնքների, մարզերի և զինվորական կայազորների դատախազները:
Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը: Մամուլի հաղորդագրությանը կցվում է 2005 թվականի ընթացքում ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշները ներկայացնող համառոտ տեղեկանք:
ՀՀ գլխավոր դատախազության
հասարակական կապերի և 
լրատվության բաժին