Գևորգ Սուրենի Բաղդասարյան
Գևորգ Սուրենի Բաղդասարյան
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
Մասնագիտական գործունեություն
2020թ․օգոստոսի 24-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
11.07.2018-24.08.2020թթ.` Երևան քաղաքի դատախազ.
12.10.2016-11.07.2018թթ.` ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ.
30.03.2015-12.10.2016թթ.` Երևան քաղաքի դատախազի տեղակալ.
08.05.2014-30.03.2015թթ.` ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ.
17.03.2014-08.05.2014թթ.` ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ.
15.03.2013-17.03.2014թթ.` Երևան քաղաքի դատախազության դատախազ.
15.03.2013-31.10.2013թթ.` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ.
08.12.2008-15.03.2013թթ.` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական․
12.02.2008-08.12.2008թթ.` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ․
2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում և ՀՀ Արդարադատության ակադեմիայում:
Հեղինակ է 1 մենագրության, համահեղինակ է 1 գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 26 գիտական հոդվածների։
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ
ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ
ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ
Կրթություն
2012թ․՝ իրավաբանական գիտությունների թեկնածու․
2009-2012թթ.՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հայցորդ․
2007-2009թթ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա․
2003-2007թթ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ․
1993-2003թթ․՝ Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոց․
ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Ամուսնացած է, ունի դուստր։