Տեսադարան

Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

Քաղաքացիների ընդունելության կարգ

     Դատախազությունում քաղաքացիների  ընդունելության կարգը սահմանված է ՀՀ գլխավոր դատախազի 10.02.2017թ. թիվ 15 հրամանով:

 

     Ըստ հրամանի՝ դատախազությունում քաղաքացիների ընդունելությունը, որպես կանոն, իրականացվում է քաղաքացու ընդունելության վերաբերյալ դիմումի հիման վրա: Ընդունելությունն իրականացնում է դատախազը կամ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի այն պաշտոնատար անձը, որին ուղղված է դիմումը: Դիմումատուի կամ հրավիրված անձի ցանկությամբ ընդունելությանը կարող է մասնակցել նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդունելությունն իրականացնող դատախազի կամ պաշտոնատար անձի բացակայության դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ աշխատանքային օր` ինչի մասին նախապես ծանուցվում է ընդունելության հերթագրված դիմումատուն կամ հրավիրված անձը: Դատախազը կամ պաշտոնատար անձը կարող է չիրականացնել այն դիմումատուի ընդունելությունը, ում բազմիցս գրավոր կամ բանավոր (առնվազն մեկ անգամ ընդունելությունների ժամանակ) տրվել են պարզաբանումներ: Այս դեպքում դիմումատուին տրվում է պատճառաբանված գրավոր պատասխան: Դիմումատուի բարձրացրած հարցի հրատապությունից ելնելով՝ նրա ընդունելությունը կարող է կազմակերպվել անհապաղ, առանց համապատասխան դիմումի և հերթագրման՝ սույն կարգով նախատեսված դեպքերում նաև նախապես համաձայնեցնելով ընդունելությունն իրականացնող դատախազի կամ պաշտոնատար անձի հետ:

 

Ընդունելության ժամանակացույցի վերաբերյալ ցուցանակը փակցված է վարչական շենքի մուտքի մոտ: