Տեսադարան

Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

Նախկին Գլխավոր Դատախազներ

 


Արթուր Դավթյան


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

2016-2022թթ.


Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

 

 ՀՀ Ազգային ժողովի՝ 15.09.2016թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: 1985-1995թթ. հաճախել է Հոռոմի միջն. դպրոց և արժանացել «Ոսկե մեդալի»: 1995-1999թթ. ընդունվել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 1999-2001թթ. ընդունվել և ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: 2001-2004թթ. ընդունվել և ավարտել է ասպիրանտուրան՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում: 2005թ.-ին ապրիլի 28-ին ԵՊՀ մասնագիտական  խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հանցագործություններ քննելիս տակտիկական հնարքների կիրառման թույլատրելիության սահմանները» թեմայով: 17.06.2005թ.-ին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2000-2001թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ուսումնական լաբորատորիայում՝ ավագ լաբորանտ, 2001-2005թթ.-ին լաբորատորիայի վարիչ: 2000-2006թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս: 2006-2007թ.-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ: 2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ: 2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ: 2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ: 2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ: 2016թ. հունիսի 22-ի `ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ : Դասախոսել է «Հայաստանում Ֆրանսիական համալսարանում», «Երևանի պետական մանկավարժական համալսարանում»: Ներկայումս դասախոսում է Երևանի պետական համալսարանում: 2017թ.-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2021թ. ապրիլի 20-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով: Արթուր Դավթյանը արգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով: Արժանացել է նաև գերատեսչական այլ պարգևների: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

     
 


Գևորգ Կոստանյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
2013-2016թթ.
   Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում: ՀՀ  Ազգային ժողովի` 01.10.2013 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: 2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2011-2013թթ.՝  ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2008-2011թթ.՝  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,  ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ: 2006–2008թթ.՝  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 2006թ.՝  ՀՀ արդարադատության  նախարարի խորհրդական: 2003–2004թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2001-2003թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 1999–2001թթ.՝  ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1995-1999թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
 Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական է: Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.: 2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում: Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում: Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
 

     
 


Աղվան Հովսեփյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1998-1999թթ, 2004-2013թթ.
 Ծնվել է 1953թ, Երևանում: Ավարտել է Երևանի  Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դատախազության համակարգում է 1974 թվականից` քննիչ, դատախազի ավագ օգնական, ՀԿԳ քննիչ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ: 1998-1999թթ` ՀՀ գլխավոր դատախազ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-2013թթ` ՀՀ գլխավոր դատախազ:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Արդարադատության պետական խորհրդական: Օրինականության և իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատրվել է <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար>> 1-ին աստիճանի մեդալով և <<Համագործակցության ամրապնդման համար>>, <<Իրավակարգի ամրապնդման համար>>, <<Հայրենիքին մատուցած ծառայության համար>>, <<Մարտական Զորակցության>>, <<Սարդարապատի 90-ամյակ>>, <<Մարտական համագործակցության համար>>, <<ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից>> մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով, <<Գրաֆ Շերեմետևի ֆոնդի>> շքանշանով:

     
 


Արամ Թամազյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
2001-2004թթ.
 Ծնվել է 1952թ, Աշտարակ քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1984թ, աշխատում է ՀՀ դատախազության համակարգում, ՀԿԳ քննիչ, Արմավիրի շրջանի դատախազ, Երևան քաղաքի դատախազ: 2001-2004թթ, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: Իրավաբանական գիտությունների դոկտոր է, վաստակավոր իրավաբան, Արդարադատության պետական խորհրդական: Արժանացել է պետական, կառավարական և գերատեսչական բազմաթիվ պարգևների: Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մխիթար Գոշ, Իրավակարգի ամրապնդման համար, Օրենքի պատվար, ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար եւ այլ մեդալներով ու պարգեւներով: Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ա. Թամազյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի կոչում:
 

     
 


Բորիս Նազարյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1999-2001թթ.
 Ծնվել է 1958թ, Արարատ քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է որպես իրավախորհդատու, շրջանային դատախազի օգնական, Արարատի շրջանի դատախազ, Արարատի մարզի դատախազ: 1999-2001թթ, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
 

     
 


Հենրիկ Խաչատրյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1997-1998թթ,
 Ծնվել է 1939թ, Լենինականում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասավանդել է նույն ֆակուլտետում: Իրավաբանական գիտությունների դոկտոր: Աշխատել է շրջանային դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ, Սահմանադրական դատարանի անդամ: 1997-1998թթ,` ՀՀ Գլխավոր դատախազ: Արդարադատության պետական խորհրդական է: Մահացել է 1998 թվականին: Հ. Խաչատրյանի անունն է կրում Երևանի թիվ 199 միջնակարգ դպրոցը:
 

     
 


Վլադիմիր Նազարյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1988-1990թթ,
 Ծնվել է 1932թ, Էջմիածին քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասավանդել է նույն ֆակուլտետում: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1988-1990թթ, զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Հետագա տարիներին աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում (Իրավաբանական բաժնի վարիչ) և Սահմանադրական դատարանում: Իրավագիտության հարցերին նվիրված բազմաթիվ հետազոտությունների հեղինակ: Մահացել է 2002 թվականին:
 

     
 


Սուրեն Օսիպյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1971-1988թթ,
 Ծնվել է 1931թ, Նուխի քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասախոսել է նույն ֆակուլտետում, եղել է ամբիոնի  վարիչ, դեկան: Իրավաբանական գիտությունների դոկտոր է: 1971-ին նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ և այդ պաշտոնում աշխատել մինչև 1988 թվականը:  Արդարադատության երկրորդ դասի պետական խորհդական է: ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան: Մահացել է 2019թ․։

     
 


Վարդգես Մուսախանյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1961-1971թթ,
 Ծնվել է  1914թ, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Մոսկվայի ռազմաիրավաբանական ակադեմիան: 1941 թվականից ծառայել է  բանակում, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Հետագայում բարձր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ զինվորական դատախազության համակարգում: 1961 թվականին նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ և այդ պաշտոնում աշխատել մինչև 1971 թվականը: 1971-1984թթ. զբաղեցրել  է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի վարիչի պաշտոնը: <<Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական>> է: Մահացել է 1987թ,:

     
 


Արտավազդ Գևորգյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1959-1961թթ,
Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1990-1997թթ,
 Ծնվել է 1926թ, Կիրովականում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Զբաղվել է գիտական. մանկավարժական գործունեությամբ: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Եղել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ, 1959թ, նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ: Հետագայում զբաղեցրել  է ՀԽՍՀ գերագույն դատարանի նախագահի /1957-70, 1985-90/, ՀԽՍՀ արդարադատության նախարարի պաշտոնները: 1990-1997թթ, աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազ: Արդարադատության պետական խորհրդական է: Զբաղվել է դասախոսական աշխատանքով: Մահացել է 2017 թ. :

 

 


Կադմոս Իոաննիսյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1954-1959թթ,
 Ծնվել է 1908թ, Շուշի քաղաքում: Ավարտել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտը: Աշխատել է ԽՍՀՄ զինվորական դատախազության համակարգում: 1954-1959 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Հետագա տարիներին աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդում և պետական արբիտրաժում: Մահացել է 2007թ,:
 

     
 


Իսահակ Իսագուլով


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1949-1954թթ,
 Ծնվել է 1907թ, Թբիլիսի քաղաքում: Ավարտել է Թբիլիսիի Պետական Համալսարանի իրավաբական ֆակուլտետը: 1943 թվականից զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ 1949-1954 թվականներին եղել է  Հանրապետության դատախազ: Մահացել է 1993թ.:
 

     
 


Վռամշապուհ Թադևոսյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1948-1949թթ,
 Ծնվել է 1900թ, Վերին Ագուլիսում: Ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1946թ, երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների Տոկիոյի դատավարություններում եղել է ԽՍՀՄ կողմից պետական մեղադրողը: 1948-49թթ, զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Այնուհետև տեղափոխվել է  Մոսկվա և զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ: Մահացել է 1981թ.:
 

     
 


Հայկ Մեղավորյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1939-1948թթ,
 Ծնվել է 1902թ, Վրաստանի Ախալցխա քաղաքում: Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը և Մոսկվայի իրավաբանական բարձրագույն դասընթացները:  1939թ, ապրիլին նշանակվել է ՀԽՍՀ դատախազ, 1948թ-ին` ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1951թ,: Մահացել է 1969թ,:
 

     
 


Արամ Հարությունյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1937-1939թթ,
 Ծնվել է 1897թ, Բաքվում: 1925թ, ավարտել է ԽՍՀՄ ներքին գործերի մարմինների աշխատակիցների բարձրագույն դասընթացները: Բարձր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի ժողկոմատի համակարգում: 1937-1939թթ, եղել է Հանրապետության դատախազ: Հետագայում աշխատել է  որպես ՀԽՍՀ Գերագույն դատարանի անդամ: Մահացել է 1954թ.:
 

     
 


Պետիկ Թորոսյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1933-1937թթ,
 Ծնվել է 1899թ, Վանում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1933-1937թթ, եղել է  ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ, Հարապետության դատախազ, միաժամանակ վարելով ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալի պաշտոնը: Բռնադատվել է 1937 թվականին: Մահացել է 1938 թվականին` աքսորում:
 

     
 


Սարգիս Խանոյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1930-1933թթ,
 Ծնվել է 1877թ, Թիֆլիսում: Ավարտել է Պետերբուրգի մանկավարժական ակադեմիան: Վարել է ՀԽՍՀ Ֆինժողկոմի, Անդրկենտգործկոմի նախագահի, 1930-1933թ-ին` ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի, ապա` դատախազի պաշտոնները: 1933-ին նշանակվել է ՀՕԿ-ի նախագահ: Բռնադատվել է 1937թ,: Թողել է հարուստ գրական ժառանգություն:
 

     
 


Արմենակ Հովսեփյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1929-1930թթ.
 Ծնվել է 1894թ. Ախալքալաքում: Ավարտել է Անդրկովկասյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1929թ. նշանակվել է ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ-Հանրապետության դատախազ, որտեղ աշխատել է մինչև 1930թ.: Հետագայում գլխավորել է ՀԽՍՀ մի շարք այլ ժողկոմատների աշխատանքը: Բռնադատվել է 1937թ. հուլիսին:
 

     
 


Զայրմայր Աշրաֆյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1927-1929թթ.
 Ծնվել է Գուգարքի Հաջիղարա (Լեռնապատ) գյուղում: Սովորել է Թիֆլիսի համալսարանում: Աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ժողկոմ և դատախազ: Զբաղվել է գիտական գործունեությամբ: 1936 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Մահացել է 1939 թվականին՝ աքսորում:
 

     
 


Լևոն Վարդապետյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1923-1927թթ.
 Ծնվել է 1882թ. Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղում: 1910թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1923-1927թթ.՝ ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ և դատախազ: Հետագայում զբաղեցրել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը: 1937թ. բռնադատվել է:
 

     
 


Դանիել (Դանուշ) Շահվերդյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1922-1923թթ.
 Ծնվել է 1882թ. Այգեհատ գյուղում (ներկայում՝ Լոռու մարզ): 1911թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1922-1923թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի, Հանրապետության դատախազի և Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալի պաշտոնները: Հետագայում դիվանագիտական աշխատանքներ է կատարել արտասահմանում, նպաստել ներգաղթի կազմակերպմանը: Բռնադատվել է  և մահացել 1941 թվականին:
 

     
 


Արտաշես Չիլինգարյան 


Հայաստանի Հանրապետության Դատախազ 1920 մայիս- 1920 նոյեմբեր
 



 

Աբրահամ Գյուլխանդարյան 

Հայաստանի Հանրապետության Դատախազ 1919-1920թթ.