Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

Դատախազների Միջազգային Ասոցացիա

 

ՀՀ գլխավոր դատախազությունը 1999թ. մայիսի 17-ից դատախազների` աշխարհում առաջին, ոչ կառավարական և ոչ քաղաքական կազմակերպության` Դատախազների Միջազգային Ասոցիացիայի (ԴՄԱ) կազմակերպական անդամ է:

 

Ասոցիացիայի հիմնական նպատակը մարդու իրավունքների ապահովման, օրենքի գերակայության, քրեական հետապնդման համընդհանուր չափանիշների կիրառման, քրեական գործերի արդար, անկողմնակալ և արդյունավետ քննության ապահովումն է: ԴՄԱ-ն հանդիսանում է որպես տեղեկատվության և աջակցության աղբյուր դատախազների համար. մի կազմակերպություն, առանց որի հանցագործության դեմ պայքարը արդյունավետ չի լինի:

 

ԴՄԱ-ն իր գործունեությունն իրականացնում է արդիական հարցերի շուրջ ամենամյա և տարածաշրջանային կոնֆերանսներ, բազմաթիվ ծրագրեր կազմակերպելու և անցկացնելու միջոցով, որոնց ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում, հրատարակում և անդամներին է տրամադրում ԴՄԱ-ի ամսագրեր, ինչպես նաև ամենամյա զեկույցներ:

 

1995թ. մինչ այժմ ԴՄԱ-ին անդամակցել են շուրջ 130 պետություն` 120 կազմակերպություններ և անհատ անդամներ, որոնց թիվը պարբերաբար աճում է:

 

Հղում: www.iap-association.org