Տեսադարան

Վլադիվոստոկում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Արդարադատության ակադեմիա

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարության ծրագրից։

 

Ակադեմիայի հիմնական նպատակներն են՝

 

Դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործումը, ինչպես նաև ակադեմիայի կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

 

Ակադեմիայի կառավարման մարմինը

 

1. Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը։

 

Խորհրդի կազմը՝

 

 Գևորգ Սուրենի Բաղդասարյան-ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

 

Արմեն Վոլոդյայի Մարուխյան- ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ

 

 Եղիազար Վլադիմիրի Ավագյան-ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ
 

Համլետ Ասատրյան - Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր


Հովսեփ Բեդևյան - Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ

 

Ռաֆիկ Գրիգորյան-ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 


 

 

«Արդարադատության ակադեմիայի» գործունեությունը կարգավորվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով ինչպես նաև <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենքով։

 

Արդարադատության ակադեմիայի պաշտոնական էջ