Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
 
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
 
 գրությունների և թղթակցությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին ուղղված ուղերձների, պատասխան նամակների և այլ գրավոր նյութերի նախապատրաստումն ու թարգմանությունը, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության հետ կապված աշխատանքների, արարողակարգային աշխատանքների, ինչպես նաև գործուղումներին առնչվող աշխատանքների իրականացումը, վարչության աշխատանքի ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը, վարչության առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների նախապատրաստումը, դատախազության կոլեգիայի, ինչպես նաև դատախազության կողմից անցկացվող սեմինարների, համաժողովների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
 
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
 
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն,
 
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
 
3) «Դատախազության մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
 
4) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
 
5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
 
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
 
7) հայերենի պատշաճ իմացություն:
 
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. դեկտեմբերի 10-ը:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. դեկտեմբերի 26-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5): 
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627): 
 
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքուկ.
4. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
5.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
6. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527