Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի թիվ 2 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի թիվ 2 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գործավարության ապահովումը, բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) առնվազն միջնակարգ կրթություն,
2) <<Դատախազության մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին>> N 59 հրամանի, <<ՀՀ դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 3) անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
5) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
 
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. նոյեմբերի 5-ը:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. նոյեմբերի 20-ին ժամը <<11:00>>-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում  /ձևը կցվում է/.

2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.

3. աշխատանքային գրքուկ.

4. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.

5.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.

6. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527