Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի թափուր պաշտոնի համար

Հայտարարություն` ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

Վարում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` դատախազության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի հաշվապահական հաշվառման գործընթացը, կազմում է գանձապետական գործառնությունների համար անհրաժեշտ հանձնարարագրերը, հայտերը և այլ փաստաթղթեր, կազմում և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է ներկայացնում սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) վճարումների հաշվետվությունը, կազմում և ՀՀ ԿԱ ՀՊԾ համապատասխան տարածքային մարմնին է ներկայացնում աշխատավարձից փոխանցվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկի մասին հաշվետվությունները, կատարում է ելակետային տվյալների հավաքագրում և ձևակերպումներ` տարեկան, եռամսյակային, ամսական հաշվետվությունները կազմելու համար, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1) տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ), ֆինանսներ, հաշվապահական հաշվառում կամ ագրարային համակարգի էկոնոմիկա և կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
3) «Հաշվապահական հաշվառման մասին», «Եկամտահարկի մասին»,  «Գանձապետական համակարգի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի  «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
4) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
5) անհրաժեշտ (պարտադիր կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 07 մարտի 2013թ.:
Մրցույթն անցկացվելու է 2013թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում 
/ք.Երևան, Վ.Սարգսյան 5/ :

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռախոս 511-627/ :

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/. 
 
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
 
3. աշխատանքային գրքուկ.
 
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
 
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
 
5.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/. 
 
 6.հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.
 

 

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Սևանի իշխանի պաշարների վերականգնման գործընթացում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am