Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն՝Հայաստանի Հանրապետության դատախազության հանրային կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-8-Մ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-8-Մ3-1) ժամանակավոր պաշտոնակատարը իրականացնում է զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ դատախազության գործունեության լուսաբանման, մամուլի հաղորդագրությունների նախապատրաստման ու տարածման, բաժնի իրավասությունների շրջանակներում պարզաբանումներով ու հայտարարություններով հանդես գալու հետ կապված, ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքի տեղեկատվական սպասարկման, ՀՀ գլխավոր դատախազին  և ՀՀ դատախազության պաշտոնատար այլ անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի մասին ծանուցման աշխատանքներ, ՀՀ դատախազության վերաբերյալ հրապարակումների հետ կապված զանգվածային լրատվության միջոցների ամենօրյա մոնիթորինգ, մասնակցում է ՀՀ դատախազության աշխատակիցների մամուլի ասուլիսների կազմակերպման, ՀՀ դատախազության իրավասությանը վերաբերող տարբեր թեմաների վերաբերյալ տեսանյութերի պատրաստման, ՀՀ դատախազությունում անցկացվող միջոցառումների՝ նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, պաշտոնական և աշխատանքային այլ հանդիպումների լուսաբանման աշխատանքներին, իրականացնում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով բացահայտված հանցագործությունների լրատվական բաժնի վարման աշխատանքներ, մասնակցում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ ՀՀ դատախազության համագործակցության շրջանակներում աշխատանքային համատեղ միջոցառումների կազմակերպման, դրանց լուսաբանման, տեղեկատվության փոխանակման աշխատանքներին, մասնակցում է Բաժնի գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված հայեցակարգային փաստաթղթերի, ծրագրերի մշակման աշխատանքներին:

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

բարձրագույն կրթություն.
հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ լրագրության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
«Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 տիրապետում է պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

 

Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի եղանակով։

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. սեպտեմբերի 24-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-ից 12:30-ը։

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման հավելվածով հաստատված  հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք (բնօրինակ).
հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)․
հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)․
ինքնակենսագրություն (ձեռագիր).
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-549, էլեկտրոնային հասցե՝ k.gevorgyan@prosecutor.am):

 

 

 

2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-8-Մ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության» արդյունքների վերաբերյալ

 

Հ/Հ

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

 

Ստեփանյան Արևհատ Երվանդի

Ստեփանյան Արևհատ Երվանդի

 

 

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am