ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 31-8-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար

ՀՀ դատախազությունը հայտարարում է  արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 31-8-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:

Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու  հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված, պարտաճանաչ և նախաձեռնող։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

ՀՀ Սահմանադրություն

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1-2, 4-6

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 28, 33-34, 40, 42, 44, 48-53, 63-81

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 109, 115

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 147, 159

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 162-163, 167-175

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176-178

15-րդ գլուխ, հոդվածներ՝ 202-203, 205-208
Հղումը՝  http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-23

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 24-30

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 31-32

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-37, 44-45

8-րդ գլուխ, հոդված` 49

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713

 

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4-9

3-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 12-14

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-20

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-33

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 44-46

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 3-4

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8-10

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-19

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 27-30

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-36

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

 

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 1-13, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1379

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 3-14, հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

3-րդ գլուխ, հոդված՝ 6

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 14, 16-22

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 23, 25

6-րդ գլուխ, հոդված՝ 28

8-րդ գլուխ, հոդված՝ 34

9-րդ գլուխ, հոդվածներ՝ 39-40

11-րդ գլուխ, հոդված՝ 42
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2-3, 5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 6-7, 9-12

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 13-14

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 21-23
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 3-14, hղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

 

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.

Հղումը՝   http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝


«Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

 

«Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-549 էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527