Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 31-28-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2020 թվականի օգոստոսի 3-ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

 

անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
դիպլոմ (առկայության դեպքում).
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային   տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

 

Հարցազրույցն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

 

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:

 

Քաղաքացիական ծառայության սույն թափուր պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Լենինգրադյան 4ա:

 

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետը 2020 թվականի հուլիսի 29-ն է:

 

Սույն մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-511-605 հեռախոսահամարներով կամ ուղարկել հաղորդագրություն s.meliqyan@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Տեղեկատվություն

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527