Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն` Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 31-4-Ղ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Կազմակերպում է Դատախազությունում մարդկային ռեսուրսների կառավարման (այսուհետ՝ ՄՌԿ) քաղաքականության, հայեցակարգի, ռազմավարության, սկզբունքների, մեթոդների և ուղեցույցների մշակման, Դատախազության աշխատակիցների անձնական տվյալների տեղեկատվական համակարգի մշակման և վարման, ՄՌԿ հարցերով իրավական ակտերի նախագծերի պատրաստման, իրազեկման և առաքման, Դատախազության աշխատակիցների անձնական գործերի նախապատրաստման, վարման, հաշվառման, ընդունման-հանձնման և պահպանման, քաղծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով Դատախազությանը վերապահված մասով քաղծառայության տեղեկատվական հարթակի վարման, քաղծառայության պաշտոնների անվանացանկի և գրանցամատյանի վարման, դատախազների և Դատախազության քաղծառայության կադրերի ռեզերվների վարման աշխատանքների իրականացումը, Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Դատախազության կառուցվածքային, հաստիքային, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքներին, կազմակերպում է Դատախազության քաղծառայության պաշտոնները մրցույթի արդյունքով, վարկանիշային ցուցակներից, փոխադրման, վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով, կադրերի ռեզերվից, ինչպես նաև՝ որոշակի ժամկետով` ժամկետային աշխատանքային պայմանագրով, տեղափոխության հետևանքով և գործուղման դեպքում համալրման, քաղծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման, դասակարգման, պաշտոնների անձնագրերի կազմման և դրանցում կատարվող փոփոխությունների նախագծերի մշակման, Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի  կազմակերպատեխնիկական, Գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական, դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող բաց և փակ մրցույթների նախապատրաստական, դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման, ատեստավորման ենթակա դատախազների ցուցակների և ժամանակացույցերի կազմման, ինչպես նաև՝ ատեստավորման նախապատրաստական, դատախազների թեկնածությունների և դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների վարման հետ կապված աշխատանքները, Դատախազության քաղծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների (բացառությամբ Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի) նախապատրաստման, փորձագետներ ներգրավելու, փորձնակ գրանցելու, Դատախազության քաղծառայողների աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման արդյունքների ամփոփման ու վերլուծության, դատախազների վերապատրաստումների կազմակերպման, Դատախազության քաղծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման, անհատական ծրագրերի, ինչպես նաև` վերապատրաստման ծրագրի կազմման և համապատասխան վերապատրաստումների կազմակերպման, դատախազների դասային աստիճանների շնորհման, Դատախազության աշխատակիցների խրախուսման, պետական (կառավարական) և այլ  պարգևների ներկայացնելու, Դատախազության վետերաններին և Դատախազության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացումը, Դատախազության աշխատակիցների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի հաշվառման, Դատախազության հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնների նշանակելու և պաշտոնից ազատելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված ձևաթղթով ծանուցման, էլեկտրոնային շտեմարանում Դատախազության սոցիալական փաթեթի շահառուների անհատական տվյալների գրանցման և համապատասխան փոփոխությունների կատարման (խմբագրման), զինապարտության հաշվառման և ամրագրման, արձակուրդների ժամանակացույցերի կազմման, արձակուրդների, գործուղումների ձևակերպման, մասնակցում է Վարչության գործունեության ոլորտներին առնչվող՝ Գլխավոր դատախազի քննարկմանը կամ կարծիքին ներկայացվող իրավական ակտերի մշակման, փոփոխման, լրացման աշխատանքներին, ինչպես նաև՝ առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության տրամադրման, Դատախազության մարդկային ռեսուրսների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, վարման և վերլուծության, ՄՌԿ հիմնախնդիրների բացահայտման, ուսումնասիրման, վերլուծության, ինչպես նաև՝ ՄՌԿ տեղական և միջազգային առաջադեմ ու հաջողված փորձի ուսումնասիրման հիման վրա՝ Դատախազության ՄՌԿ զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, ՄՌ վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, Դատախազության աշխատակիցներին ՄՌԿ հարցերով անհրաժեշտ օժանդակության (մեթոդական, խորհրդատվական, գործնական) տրամադրման, նոր աշխատակիցների ադապտացման, աշխատանքից ազատվող աշխատակիցների հետ սահմանված ձևաչափով հարցազրույցների (ելքային հարցազրույց) անցկացումը` բարելավման ենթակա ոլորտների և (կամ) հարցերի բացահայտման, ինչպես նաև ՄՌ հոսունությունը կառավարելու նպատակով, ՄՌԿ հարցերով ընդունելության, աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման, ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների ուսումնասիրման, վերլուծության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, աշխատակիցների վերաբերյալ տեղեկանքների նախապատրաստման և տրամադրման, Վարչության իրավասությունների շրջանակներում գործավարության միասնական կարգի պահպանման, Վարչության կանոնադրական խնդիրների և գործառույթների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրման, նախապատրաստման, կիրարկման վերաբերյալ առաջարկությունների, հաշվետվությունների պատրաստման և ներկայացման աշխատանքների իրականացումը:

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

բարձրագույն կրթություն.
hանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա    մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման  բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ
ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
«Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին»,  ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 տիրապետում է պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հուլիսի 23-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը՝ 09:30-ից 12:30-ը։

 

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման հավելվածով հաստատված  հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք (բնօրինակ).
հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)․
հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)․
ռեզյումե (CV).
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-549, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

 

 

 

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527