Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչությանն աջակցող բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 31-23-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2020 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 11։30-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

 

 

անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
դիպլոմ (առկայության դեպքում).
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային   տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

 

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչությանն աջակցող բաժնի մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի հունիսի 9-ը:

Սույն մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 010-511-541 կամ 010-511-538 հեռախոսահամարներով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն cv@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեին։

 

 

Տեղեկատվություն վարկանիշային ցուցակից ընտրված, հարցազրույցին մասնակցությունը հաստատած և հարցազրույցին մասնակցելուց հրաժարված թեկնածուների մասին

 

Հարցազրույցի արդյունքների վերաբերյալ 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am