ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժնի պետի (ծածկագիր՝ 31-17-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար

ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժնի պետի (ծածկագիր՝ 31-17-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժնի պետի պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 6-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:

Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված, պարտաճանաչ և նախաձեռնող։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

ՀՀ Սահմանադրություն

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1-2, 4-6

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 28, 33-34, 40, 42, 44, 48-53, 63-81

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 109, 115

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 147, 159

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 162-163, 167-175

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176-178

15-րդ գլուխ, հոդվածներ՝ 202-203, 205-208
Հղումը՝  http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-23

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 24-30

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 31-32

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-37, 44-45

8-րդ գլուխ, հոդված` 49

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713

 

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4-9

3-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 12-14

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-20

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-33

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 44-46

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 3-4

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8-10

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-19

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 27-30

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-36

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2-3, 5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 6-7, 9-12

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 13-14

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 21-23
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 8, 10

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

 

ՀՀ գլխավոր դատախազի 2019թ. դեկտեմբերի 18-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը հաստատելու և ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի հունիսի 20-ի N 59 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72 հրաման, հղումը՝   https://bit.ly/2XbPv1J

 

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.

Հղումը՝   http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝


«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա
Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, 010-511-538, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-17-Ղ4-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժնի պետի (ծածկագիր՝ 31-17-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հուլիսի 21-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլին մասնակցել են Կարմեն Ֆելիքսի Ադամյանը, Մերի Ստեփանի Գրիգորյանը և Անի Մնացականի Մնացականյանը։

Թեստավորման փուլը հաղթահարել են Մերի Ստեփանի Գրիգորյանը և Անի Մնացականի Մնացականյանը։

 

 

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527