Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության արարողակարգի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 31-3-Մ2-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների, ինչպես նաև՝ ՀՀ դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների, ինչպես նաև՝ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստական աշխատանքներ՝ առաջնորդվելով ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթներով և միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշներով, ՀՀ դատախազության ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների ղեկավարների և ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումների կազմակերպման աշխատանքներ, ըստ անհրաժեշտության, ցուցաբերում է աջակցության ՀՀ ժամանող օտարերկրյա պատվիրակությունների այցեր նախապատրաստող աշխատանքային խմբերին, իրականացնում է օտար լեզվով ստացված և (կամ) ուղարկվող փաստաթղթերի (տեղեկատվության) թարգմանչական, ՀՀ դատախազության պաշտոնատար անձանց շնորհավորական, ցավակցական գրությունների (նամակ, ուղերձ, հրավեր և այլ) նախապատրաստման, ՀՀ դատախազության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հետ կապված փաստաթղթաշրջանառության աշխատանքներ։

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

1․ բարձրագույն կրթություն.


2․ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա    մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային հարաբերությունների կամ թարգմանության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ.


3․ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.


4․ ՀՀ Սահմանադրության, «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական արարողակարգի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.


5․  պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. մարտի 27-ը ներառյալ։

 

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ դատախազություն առցանց եղանակով՝ cv@prosecutor.am էլ-փոստին ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը․

 

- դիմում (ձևը կցվում է)


-անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի  պատճեն)


-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ)


-աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ)


-արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն


-հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)


-հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)


-ռեզյումե (CV)


-մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հեռ.՝ 511-541, 511-538, էլ-փոստ՝ cv@prosecutor.am):

 

 

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527