Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահի (ծածկագիր՝ 31-1.1-Մ2-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Իրականացնում է Դատախազության միջնաժամկետ ծախսային ծրագրի, բյուջետային հայտի մշակման, ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների հիման վրա ֆինանսավորման հայտերի պատրաստման, Դատախազության աշխատակիցների աշխատավարձի բնականոն աճի ապահովման հետ կապված աշխատանքներ, Դատախազության աշխատակիցների աշխատավարձերի, պարգևատրումների, արձակուրդային վճարների, անաշխատունակության նպաստների հաշվարկման, վճարման, պետական բյուջե հարկային փոխանցումների կատարման աշխատանքներ, ինչպես նաև՝ հաշվապահական հաշվառում, ֆինանսական պարտավորությունների վերլուծության և ձևակերպման, Դատախազության համապատասխան աշխատակիցների՝ սոցիալական փաթեթով նախատեսված ծառայություններից օգտվելու համար հատկացումների տրամադրման, Դատախազության աշխատակիցների ներքին և արտասահմանյան գործուղումների և պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված՝ Բաժնի գործառույթներից բխող համապատասխան աշխատանքներ։

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

բարձրագույն կրթություն

 

Ուղղություն

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

Գործարարություն վարչարարություն և իրավունք

Ոլորտ

Սոցիալական և վարքաբանական գիտություններ

Գործարարություն և վարչարարություն

Ենթաոլորտ

Տնտեսագիտություն

 

 

հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հաշվապահության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ․
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
«Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. մարտի 20-ը ներառյալ։

 

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)․

 

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ բնօրինակ և  պատճեն (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ բնօրինակ և  պատճեն․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ բնօրինակ (բնօրինակներ)  և պատճեն (պատճեններ)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ բնօրինակ (բնօրինակներ) և պատճեն (պատճեններ)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ բնօրինակ և պատճեն․
հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)․
հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)․
ռեզյումե (CV).
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, 010-511-538, էլեկտրոնային փոստ՝ cv@prosecutor.am):

 

2020 թվականի մարտի 17-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահի (ծածկագիր՝ 31-1.1-Մ2-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության» արդյունքների վերաբերյալ

 

Հ/Հ

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

  1.  

Թադևոսյան Վարազդատ Մայիսի

Թադևոսյան Վարազդատ Մայիսի

 

 

 

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527