ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 31-4-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 

ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

 

ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման հավելվածով հաստատված  հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք (բնօրինակ).
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի

 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 2-ից մինչև 2020 թվականի մարտի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 12:30 և 14:30-ից 17:00-ն:

Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի մարտի 31-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:

Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված, պարտաճանաչ և նախաձեռնող։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 168, 169

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176, 177
Հղումը՝  http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 22, 23

5-րդ գլուխ, հոդված՝ 30

6-րդ գլուխ, հոդված՝ 31

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46

8-րդ գլուխ, հոդվածներ` 50, 51, 52, 53, 54, 55, 56, 58

10-րդ գլուխ, հոդվածներ` 59, 60, 61, 62

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713

 

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4, 5, 6, 7, 8, 9

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18, 19, 20

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 31, 32, 33

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5, 6, 7

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 10, 11, 12, 13, 16

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18, 19

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20, 21, 22, 23

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33, 36

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 37

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

ՀՀ աշխատանքային օրենսգիրք
15-րդ գլուխ, հոդված՝ 112

17-րդ գլուխ, հոդվածներ՝ 138, 139, 140

18-րդ գլուխ, հոդված՝ 163

19-րդ գլուխ, հոդված՝ 178
Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126314

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

3-րդ գլուխ, հոդված՝ 6

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 14, 16, 17, 18, 20, 22

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 23, 25

6-րդ գլուխ, հոդված՝ 28

8-րդ գլուխ, հոդված՝ 34

9-րդ գլուխ, հոդվածներ՝ 39, 40

11-րդ գլուխ, հոդված՝ 42
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 3, 5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 9, 10, 11, 12

5-րդ գլուխ, հոդված՝ 20

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 21, 22, 23
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 8
2-րդ գլուխ, հոդված՝ 9

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 15, 16

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 17, 18

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 19, 20, 21, 22

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=26193

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 8, 10, հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

 

«Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=123965

 

«Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=124161

 

«Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=126447

 

«Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=126659

 

«Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի  N 1303-Ն որոշում

Հղումը՝   http://www.irtek.am/views/act.aspx?aid=97408

 

«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության  2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=124531

 

«Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 335-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126605

«Գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի մարտի 20-ի N 101-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=129040

«Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանելու մասին» ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշում

Հղումը՝   http://www.irtek.am/views/act.aspx?aid=151044

 

 

«Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=127407

 

«Վերակազմակերպումից և (կամ) կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի N 170-Ն որոշում

Հղումը՝   http://www.irtek.am/views/act.aspx?aid=98877

 

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N 97-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134495

 

«ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 27-ի N 45 հրաման

Հղումը՝   http://www.prosecutor.am/myfiles/files/decrees/45%20-%2027.04.18.pdf

 

«Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու, հարցաշարը հաստատելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 26-ի N 44 հրաման

Հղումը՝   http://www.prosecutor.am/myfiles/files/decrees/44%20-%2026.04.18.pdf

 

«Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանելու, հարցաշարը հաստատելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 26-ի N 43 հրաման

Հղումը՝   http://www.prosecutor.am/myfiles/files/decrees/43%20-%2026.04.18.pdf

 

«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 18-ի N 39 հրաման

Հղումը՝   http://www.prosecutor.am/myfiles/files/decrees/39%20-%2018.04.18.pdf

 

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 64, 67, 71, 93, 94, 220, 222, 239, 240, 272 , հղումը՝   http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա
Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, 010-511-538, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Ց Ո Ւ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳՐԻ՝ 31-4-Ղ3-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

 

Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագրի՝ 31-4-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի մարտի 31-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է՝

  1. Ռուզաննա Հայկի Խաչատրյանը։

 

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527