Հայտարարություն՝ փորձագետ ներգրավելու մասին

Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ՝ Դատախազություն) հայտարարում է փորձագետ ներգրավելու մասին՝ Դատախազության  անձնակազմի կառավարման ոլորտին առնչվող կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականի իրականացման համար։

 

Փորձագետը ներգրավվում է երեք ամիս ժամկետով և պարտավոր է իրավական ակտերով սահմանված կարգով ու մեթոդաբանության պահանջներին համապատասխան մշակել Դատախազության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների (բացառությամբ Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի) մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքներ, հարցարաններ, էսսեներ, աշխատանքային իրավիճակներ և արդի հիմնախնդիրներ։

 

Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, հանրային ծառայության ոլորտում առնվազն երեք տարվա կամ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

 

Տեղեկացնում ենք, որ չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունվարի 23-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմել ցանկացողներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել cv@prosecutor.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ անձամբ։ Անձամբ ներկայացվող դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը (ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք, հասցե՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

Փորձագետի ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

դիմում (ձևը կցվում է),
անձնագիր և (կամ) նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
ռեզյումե (CV),
մեկ լուսանկար (3X4 չափսի)։

 

Սույն հայտարարության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 511541 հեռախոսահամարով կամ գրել cv@prosecutor.am էլ-փոստին։

 

 

Արդյունքների վերաբերյալ

 

Դիմորդի ազգանուն-անուն-հայրանունը՝ Ղահրամանյան Մարուշ Ռաֆիկի

Ընտրության արդյունքը՝ չի ընտրվել

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527