Հայտարարություն՝ ՀՀ դատախազության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը՝ 31-17-Մ4-1) պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Իրականացնում է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնից ստացված հանցագործության մասին որոշակի ամփոփագրերի հաշվառումը և մշակում, մասնակցություն դատախազների կողմից բերված վերաքննիչ բողոքների հաշվառմանը՝ ինչպես մատյաններում ու համակարգչում, այնպես էլ կարգագրում, Mulberry էլեկտրոնային համակարգով ստացված փաստաթղթերի մուտքագրումը, ինչպես նաև  ելքագրումը, բաժնի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթերի, քրեական գործերի գրանցման, ելքագրման, առաքման, պահպանման և դրանց արխիվացման աշխատանքները, հաշվետվությունների կազմման աշխատանքները, մասնակցություն բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքների ընթացքում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության, վերաքննիչ, քրեական և վճռաբեկ դատարաններից ստացված դատավճիռների, որոշումների, բողոքների համակարգումը համակարգչում, մասնակցություն ՀՀ գլխավոր և Երևան քաղաքի դատախազություններից հսկողությամբ ստացված հանձնարարականների կատարման աշխատանքների ընթացքում:

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

  1. Բարձրագույն կրթություն.
  2.  Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա    մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ․
  3.  «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4.  Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  5.  Տիրապետում է պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։

 

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. հոկտեմբերի 23-ը ներառյալ, ժամը՝ 18:00։

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

 

Պահանջվող փաստաթղթերն են.

 

  1. Դիմում (բնօրինակ)
  2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած))
  3. Դիպլոմի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած))
  4. 3x4 չափի լուսանկար (բնօրինակ և էլեկտրոնային)
  5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  6. Ինքնակենսագրություն (ձեռագիր) (բնօրինակ և էլեկտրոնային)
  7. Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  8. Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  9. Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած))
  10. ՀՀ կառավարության 15.02.2019թ. N98-Ն որոշման հավելվածով հաստատված հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք: (բնօրինակ)

 

 

*Ներկայացվող փաստաթղթերը խնդրում ենք տրամադրել և/կամ էլեկտրոնային (սկանավորած) տարբերակով։

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ դատախազության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է 2 դիմում.

  1. Արմինե Ռազմիկի Հովսեփյան
  2. Արտյոմ Սարիբեկի Կարապետյան

Թեկնածունները համապատասխանում էին պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Արմինե Ռազմիկի Հովսեփյանի հետ:

 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am