Հայտարարություն՝ ՀՀ դատախազության զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 31-14-Մ4-1) պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Իրականացնում է ՀՀ ռազմական ոստիկանության համապատասխան բաժնից ստացված հանցագործության մասին յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը և մշակումը համակարգչում և հանձնում Զինվորական դատախազին մակագրության հանձնելու համար, դատախազների կողմից բերված վերաքննիչ բողոքների հաշվառվումը՝ ինչպես մատյաններում ու համակարգչում, այնպես էլ կարգագրում, զինվորական դատախազությունում անցկացվող օպերատիվ խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունների նախագծերի կազմման աշխատանքները, Mulberry էլեկտրոնային համակարգով ստացված փաստաթղթերի ներկայացումը  Զինվորական դատախազին, ինչպես նաև  ապահովում դրանց տրամադրումը հասցեատերերին, բաժնի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթերի, քրեական գործերի գրանցման, ելքագրման, առաքման, պահպանման և դրանց արխիվացման աշխատանքները, դատախազներին տրամադրում է հանցավորության վիճակի, քննչական աշխատանքի, դատախազական հսկողության մասին համապատասխան տեղեկատվություն, կազմում է Վարչությունում հաշվառվող և վարվող մատյանները, կարգագրերը և անվանակարգը, քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տվյալների գրանցումը և յուրաքանչյուր ամիս տեղեկանք ներկայացում համապատասխան ստորաբաժանում, վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, կարծիքների և այլ փաստաթղթերի մշակումը, տրամադրում է տեղեկատվություն ՀՀ գլխավոր դատախազությունից հսկողությամբ ստացված հանձնարարականների կատարման աշխատանքների վերաբերյալ, հաշվառում է ընդհանուր իրավասության, վերաքննիչ, քրեական և վճռաբեկ դատարաններից ստացված դատավճիռները, որոշումները, բողոքները, դատական ծանուցումները:

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

  1. Բարձրագույն կրթություն.
  2.  Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա    մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ․
  3.  «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4.  Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  5.  Տիրապետում է պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։

 

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ, ժամը՝ 18:00։

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

 

Պահանջվող փաստաթղթերն են.

 

  1. Դիմում (բնօրինակ)
  2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած))
  3. Դիպլոմի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած))
  4. 3x4 չափի լուսանկար (բնօրինակ և էլեկտրոնային)
  5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  6. Ինքնակենսագրություն (ձեռագիր) (բնօրինակ և էլեկտրոնային)
  7. Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  8. Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  9. Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած))
  10. ՀՀ կառավարության 15.02.2019թ. N98-Ն որոշման հավելվածով հաստատված հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք: (բնօրինակ)

 

 

*Ներկայացվող փաստաթղթերը խնդրում ենք տրամադրել և/կամ էլեկտրոնային (սկանավորած) տարբերակով։

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է երկու դիմում.

1. Սուսաննա Կարենի Շամիրյան

2. Արտյոմ Սարիբեկի Կարապետյան

Թեկնածուները համապատասխանում էին պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Սուսաննա Կարենի Շամիրյանի հետ:

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am