Հայտարարություն՝ ՀՀ դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության գլխավոր մասնագետի (31.3.Ա1.18) պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Վարչության գլխավոր մասնագետը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգերի նախագծման, ներդրման, շահագործման և սպասարկման, ինչպես նաև այդ համակարգերում ստեղծվող, մշակվող, փոխանցվող և պահպանվող տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքները,  ապահովում է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում շահագործվող համակարգչային սարքավորումների անխափան աշխատանքը,  իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի վարչական տարածքների անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցների նախագծման, ներդրման, շահագործման և սպասարկման աշխատանքները, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր` իր սպասարկման ոլորտին առնչվող աշխատանքների վիճակի մասին, վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար, վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչության աշխատանքի ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:  

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

1) ունի բարձրագույն կրթություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտություններով.

 

2) ունի քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

 

3) ունի «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, 

 

4) տիրապետում է ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկությանը, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

 

5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների.

 

6) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն:

 

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:

 

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 29-ը, ժամը 18:00:

 

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

 

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում (բնօրինակ)
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած))
3. Դիպլոմի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած))
4. 3x4 չափի լուսանկար (բնօրինակ և էլեկտրոնային)
5.Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
6.Ինքնակենսագրություն (ձեռագիր) (բնօրինակ և էլեկտրոնային)
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային).

8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
9. Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած))
10.ՀՀ կառավարության 15.02.2019թ. N98-Ն որոշման հավելվածով հաստատված հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք: (բնօրինակ)

 

 

*Ներկայացվող փաստաթղթերը խնդրում ենք տրամադրել և/կամ էլեկտրոնային (սկանավորած) տարբերակով։

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի 10-րդ կետի համապատասխան՝  ՀՀ  դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար դիմում չի ներկայացվել։

 

 

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Սևանի իշխանի պաշարների վերականգնման գործընթացում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am