Հայտարարություն՝ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության առաջին կարգի մասնագետի (31.14.Կ2.108) պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան գործավարության ապահովում, վարչության փաստաթղթային սպասարկում, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքների իրականացում, գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականությանը, հավաստիության, գաղտնիության ապահովում, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքների իրականացում:

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

1) ունի առնվազն միջնակարգի կրթություն.

2) ունի «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկությանը.

4) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների.

5) ունի համակարգիչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամանակահատվածի ավարտը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. մայիսի 31-ը ժամը 18:00:

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

 

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում (բնօրինակ)
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած)
3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած)
4. 3x4 չափի լուսանկար (բնօրինակ և էլեկտրոնային)
5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
6.Ինքնակենսագրություն (ձեռագիր) (բնօրինակ և էլեկտրոնային)
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
9.Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած))
10.ՀՀ կառավարության 15.02.2019թ. N98-Ն որոշման հավելվածով հաստատված հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք(բնօրինակ):

 

*Ներկայացվող փաստաթղթերը խնդրում ենք տրամադրել և/կամ էլեկտրոնային (սկանավորած) տարբերակով։

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  դատախազության Երևանի քաղաքի դատախազության տարածքային վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է 4 դիմում.

  1. Լիանա Հմայակի Կարապետյան
  2. Նարե Խաչատուրի Խաչատրյան
  3. Վահագն Զավենի Վահանյան
  4. Հովհաննես Ավետիքի Աղասյան

Բոլոր թեկնածուները համապատասխանում էին պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Վահագն Զավենի Վահանյանի հետ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am