Հայտարարություն՝ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան գործավարության ապահովում, բաժնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքների իրականացում, գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունը, գաղտնիության ապահովում, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքների իրականացում, բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներ, բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներ:

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

1) բարձրագույն կրթություն,

2) ունի քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3) ունի «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին»,    «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, 

4) տիրապետում է ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկությանը, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների.

6) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն:

 

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. ապրիլի 16-ը ժամը 18:00:

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

 

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում (բնօրինակ)
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած)
3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած)
4. 3x4 չափի լուսանկար (բնօրինակ և էլեկտրոնային)
5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
6.Ինքնակենսագրություն (ձեռագիր) (բնօրինակ և էլեկտրոնային)
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
9.Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած))
10.ՀՀ կառավարության 15.11.2007թ. N1348-Ն որոշման հավելված 2-ով հաստատված տեղեկանք (բնօրինակ):

 

*Ներկայացվող փաստաթղթերը խնդրում ենք տրամադրել և/կամ էլեկտրոնային (սկանավորած) տարբերակով։

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի դատախազության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է երեք դիմում.

1.    Կարապետյան Լիանա Հմայակի

2.    Խաչատրյան Գևորգ Ռուբենի

3.   Դաշտոյան Սուսաննա Լևոնի

Թեկնածուները համապատասխանում են պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Գևորգ Ռուբենի Խաչատրյանի հետ: 

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է 2018թ ՀՀ դատախազության տարեկան հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am