Հայտարարություն՝ ՀՀ դատախազության կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազությունում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող ներքին իրավական ակտերի հաշվառում, դասդասում, տեղեկատվության հարաշարժի թարմացում, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթների թեստերի նախագծերի մշակում, ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների ամենամյա, ինչպես նաև կիսամյակային (ընթացիկ) կատարողականի գնահատում, դրանց հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացնում, նախապատրաստվող փաստաթղթերի նախագծերի՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում դրանց վերաբերյալ միասնական կարծիքի ձևավորման նպատակով ներքին շրջանառության իրականացնում, գլխավոր դատախազի և գլխավոր դատախազության դատախազների կողմից հարուցված քրեական գործերին քրեական գործի համարի տրամադրման և դրանց հաշվառման աշխատանքների իրականացնում, գործավարության ապահովում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան, գործավարություն իրականացնելիս ստացված տեղեկության ամբողջականության, հավաստիության, գաղտնիության ապահովում, բաժնի պետի հանձնարարությամբ բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների նախապատրաստում, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցություն բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացնում:

 

 

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

1) բարձրագույն իրավաբանական կրթություն,

2) քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

3) «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին»,    «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,

4) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,

6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,

7) հայերենի պատշաճ իմացություն:

 

 Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 19, ժամը 18:00:

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-541):

 

 

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը
3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում)
4. 3x4 չափի լուսանկար
5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է)
6.Ինքնակենսագրություն
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է)
8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է)
9.Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
10.ՀՀ կառավարության 15.11.2007թ. N1348-Ն որոշման հավելված 2-ով հաստատված տեղեկանք:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  դատախազության կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է երկու դիմում.

  1. Լոլա Նորայրի Միքայելյան
  2. Հասմիկ Սուրենի Հովհաննիսյան

Թեկնածուները համապատասխանում էին պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Լոլա Նորայրի Միքայելյանի հետ:

 

 

 

Կոռուպցիոն բացահայտումներ սոցիալական նպաստների ոլորտում. դատախազության պայքարի արդյունքները

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am