Հայտարարություն՝ ՀՀ դատախազության քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազությունում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան գործավարության իրականացում, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա, առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքների իրականացնում, բաժնի պետի հանձնարարությամբ բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող փաստաթղթերի պահպանության ու արխիվացման աշխատանքների իրականացնում, բաժնի պետին, ըստ անհրաժեշտության,  զեկուցագրերի ներկայացնում` իր կողմից սպասարկման ոլորտին առնչվող աշխատանքների վիճակի մասին, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցություն բաժնի աշխատանքի ծրագրերի մշակման աշխատանքներին, փոստի և սուրհանդակային ծառայության աշխատանքների իրականացնում, գլխավոր դատախազության ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկում, դրանց առաքում, օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

 

 

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

1) բարձրագույն կրթություն,

2) քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

3) «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 4) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն,

5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,

6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,

7) հայերենի պատշաճ իմացություն:

 

 Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 19, ժամը 18:00:

 

 

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը
3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում)
4. 3x4 չափի լուսանկար
5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է)
6.Ինքնակենսագրություն
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է)
8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է)
9.Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
10.ՀՀ կառավարության 15.11.2007թ. N1348-Ն որոշման հավելված 2-ով հաստատված տեղեկանք:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  դատախազության քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է հինգ դիմում.

  1. Վարդան Մկրտչի Ուրֆալյան
  2. Կարինե Ռուբենի Կիրակոսյան
  3. Մարիյա Վալերիի Հայրապետյան
  4. Հասմիկ Սուրենի Հովհաննիսյան
  5. Ռիմա Գառնիկի Վարդանյան

Թեկնածուները համապատասխանում էին պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Մարիյա Վալերիի Հայրապետյանի հետ:

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-541):

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am