Հայտարարություն՝ ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Վարչության պետի հանձնարարությամբ գրությունների և թղթակցությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին ուղղված ուղերձների, պատասխան նամակների և այլ գրավոր նյութերի նախապատրաստում ու թարգմանություն, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության հետ կապված աշխատանքների, արարողակարգային աշխատանքների, ինչպես նաև գործուղումներին առնչվող աշխատանքների իրականացում, վարչության առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցների նախապատրաստական աշխատանքներ դատախազության կոլեգիայի, ինչպես նաև դատախազության կողմից անցկացվող սեմինարների, համաժողովների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքների իրականացում, օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

 

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

1) բարձրագույն կրթություն,

2) քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ

3) «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն

4) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն,

5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակություններ, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտություններ և ունակություններ,

6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,

7) հայերենի պատշաճ իմացություն:

 

 Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամանակահատվածի ավարտը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 11, ժամը 18:00:

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

 

 

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը
3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում)
4. 3x4 չափի լուսանկար
5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է)
6.Ինքնակենսագրություն
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է)
8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է)
9.Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
10.ՀՀ կառավարության 15.11.2007թ. N1348-Ն որոշման հավելված 2-ով հաստատված տեղեկանք:

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է երեք դիմում.

1. Արմեն Արմենյան

2. Հասմիկ Հովհաննիսյան

3. Անի Հովհաննիսյան

Բոլոր թեկնածուները համապատասխանում էին պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Արմեն Արմենյանի ներկայացրած փաստաթղթերը լիարժեք չէին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Անի Հովհաննիսյանի հետ:

Ռ. Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն. գլխավոր դատախազ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am