Մրցույթ` Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:

 

ՀՀ դատախազությունում ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

դատախազության համակարգի տրանսպորտային միջոցների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների իրականացում, դատախազության համակարգի տրանսպորտային միջոցների` սահմանված կարգով գրանցման, հաշվառման, տեխնիկական վիճակի ստուգման, գույքահարկի մուծումների ձևակերպման, պիտանելիության որոշման, դուրս գրման հետ կապված աշխատանքների իրականացում, դատախազության համակարգի տրանսպորտային միջոցների պահեստամասերի մատակարարման և դրանց հետ կապված փաստաթղթային ձևակերպումներին առնչվող աշխատանքների իրականացում, hիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի հաշվառում, նրանց վիճակի և շարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, գրանցում, ամփոփում, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շահագործվող կառույցների կապիտալ վերանորոգման և շինարարական աշխատանքների գնման գործընթացն իրականացնելու հետ կապված համապատասխան փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացում, համակարգչային տեխնիկաների և օդորակիչների սպասարկման, թարգմանության ծառայությունների կազմակերպման, համազգեստների ձեռքբերման աշխատանքների իրականացում, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:

ՀՀ դատախազությունում ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

 

1) բարձրագույն կրթություն,

2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին», «Գնումների մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն,

4) տիրապետում է ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկությանը,

5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների,

6) համակարգչով և ժամանակակից  այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7) հայերենի պատշաճ իմացություն:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. մայիսի 11-ը:

Մրցույթն անցկացվելու է 2018թ. մայիսի 31-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):

 

 

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am