Մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գործավարության ապահովումը, բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
3) «Դատախազության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
4) տիրապետում է ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկությանը, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների,
6) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
7) ունի հայերենի պատշաճ իմացություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. նոյեմբերի 27-ը:
Մրցույթն անցկացվելու է 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս՝ 511-627):

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

 

 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am