Մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի հաշվառում, նրանց վիճակի և շարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, գրանցում, ամփոփում և հաշվետվության ներկայացում, հիմնական միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների մուտքի և ելքի հաշվառում, նրանց վիճակի և շարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, գրանցում, ամփոփում և հաշվետվության ներկայացում, գույքի և ապրանքանյութական արժեքների շարժի հետ կապված համապատասխան կուտակիչ տեղեկագրերի կազմում, գույքագրման աշխատանքներին մասնակցություն, ակտիվների փաստացի առկայության (մնացորդ) ստուգում, համադրում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված տվյալների հետ, գույքագրման արդյունքների ամփոփման աշխատանքներին մասնակցություն, պահպանման ծախսերի նախահաշիվների և վճարման ժամանակացույցերի կազմում և հաստատման ներկայացում և մուտքագրում CLIENT-TREASURY համակարգ, կնքված պայմանագրերի քաղվածքների կազմում և մուտքագրում CLIENT-TREASURY համակարգ, սոցիալական փաթեթով նախատեսված ծառայություններից օգտվելու անրաժեշտ գործառույթների իրականացում, դատախազության համակարգի կապի, էլեկտրաէնեգիայի և ջրմուղ-կոյուղու սպառման գծով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ փոխանցված գումարների բաշխման ցուցակների կազմում, բաժնում կատարվող ընդհանուր բնույթի աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:


ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1) տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ), ֆինանսներ, հաշվապահական հաշվառում կամ ագրարային համակարգի էկոնոմիկա և կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,

2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Եկամտային հարկի մասին»,  «Գանձապետական համակարգի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

4) տիրապետում է ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկությանը,

5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների, 6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, 7) հայերենի պատշաճ իմացություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. նոյեմբերի 27-ը:
Մրցույթն անցկացվելու է 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս՝ 511-627):

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am