Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտատարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի պատրաստումը և գլխավոր դատախազի հաստատմանը ներկայացնելը, ներքին աուդիտի տարեկան հաշվետվության կազմումը, ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը հետևելը, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների (այսուհետև` ԲԳԿ) կողմից իրականացվող ֆինանսահաշվապահական գործառույթների` օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման իրականացումը, ԲԳԿ-ի եկամուտների (բյուջետային և արտաբյուջետային) և ծախսերի հաշվառման ու սկզբնական գրանցումների ճշտության գնահատման ապահովումը, առկա անհամապատասխանությունների բացահայտումը, ԲԳԿ-ի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատման ապահովումը, ԲԳԿ-ի բնականոն աշխատանքը խանգարող արհեստական խոչընդոտներն ու ապօրինի գործողությունների բացահայտումը, ԲԳԿ-ի ներքին հսկողության համակարգի գնահատման իրականացումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) կամ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
3) առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, և համապատասխանում է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ներկայացվող պահանջներին,
4) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին», «Ներքին աուդիտի մասին», «ՀՀ բյուջետային  համակարգի  մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Հարկերի մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (մշտադիտարկման, վիճակագրության ամփոփման և գնահատման հմտություններ) տիրապետում,
6) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
7) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,
8) հայերենի պատշաճ իմացություն,
9) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. փետրվարի 21-ը:
Մրցույթն անցկացվելու է 2017թ. մարտի 10-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am