Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ՀՀ դատախազության համակարգում տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգերի նախագծման, ներդրման, շահագործման և սպասարկման, ինչպես նաև այդ համակարգերում ստեղծվող, մշակվող, փոխանցվող և պահպանվող տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների համակարգումը,  դատախազության համակարգչային լոկալ (ներքին) ցանցի ու դրա շրջանակում էլեկտրոնային (համակարգչային) կառավարման համակարգերի (ծրագրերի) շահագործման անվտանգության ապահովումը, դատախազությունում համակարգչային տեխնիկական սպասարկման նկատմամբ հսկողության իրականացումը,  դատախազության տեղեկատվական համակարգերի ենթակառուցվածքի (տեղեկատվական հոսքերի և շտեմարանների ամբողջության), տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվական գործունեությանը վերաբերող ժամանակակից մեթոդների ու միջոցների կիրառման ապահովումը, դատախազությունում համակարգչային տեխնոլոգիաների օգտագործման և զարգացման հայեցակարգերի մշակման ապահովումը, դատախազությունում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, համակարգչային սարքավորումների, ծրագրերի, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի նախագծումը, շահագործումը, սպասարկումը, համակարգչային ցանցի անխափան աշխատանքների իրականացումը, ինչպես նաև դրանց հետ կապված այլ աշխատանքների բնականոն իրականացումը, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի անցագրային համակարգի աշխատանքների ապահովումը, ՀՀ դատախազության համակարգի վարչական տարածքների անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցների նախագծման, ներդրման, շահագործման և սպասարկման աշխատանքների համակարգումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) բարձրագույն կրթություն` իրավագիտություն կամ միջազգային հարաբերություններ կամ քաղաքագիտություն կամ օտար լեզու մասնագիտությամբ,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասինե N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ¬ներում կողմնորոշվելու ունակություն,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (մշտադիտարկման, վիճակագրության ամփոփման և գնահատման հմտություններ) տիրապետում,
5) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն,
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. փետրվարի 21-ը:
Մրցույթն անցկացվելու է 2017թ. մարտի 10-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

 

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am