Բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին
 
 ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
դատախազությունում դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման, քաղաքացիների ու այլ անձանց ընդունելության կարգի մասին իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման վիճակի ստուգումը և ամփոփումը, գործնական օգնություն ցույց տալը և բացահայտված թերությունները վերացնելու մասին առաջարկությունների կատարման ընթացքի վերահսկումը, դատախազությունում ստացված դիմումների, բողոքների և առաջարկությունների վիճակագրության վերլուծումը, քաղաքացիների ընդունելություն կազմակերպելը և նրանց հետաքրքրող հարցերին պարզաբանումներ տալը, ընդունելության ժամանակ տրված դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման ընթացքի վերահսկումը, դիմումների, բողոքների և առաջարկությունների, բռնադատված քաղաքացիների վերաբերյալ դիմումների քննարկում իրականացնելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
  ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
 
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն, 
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական  ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, 
3) <<Դատախազության մասին>>, <<ՀՀ քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին>>, <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին>> N 59 հրամանի, <<ՀՀ դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (մշտադիտարկման, վիճակագրության ամփոփման և գնահատման հմտություններ) տիրապետում,
5) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն, 
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ)  տիրապետում:
 
 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<26>> փետրվարի 2014թ.:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. մարտի 12-ին ժամը <<11:00>>-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627/:
 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527