Բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի գլխավոր աուդիտորի պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի գլխավոր աուդիտորի պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի   մասին
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
 
 Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների (այսուհետ` ԲԳԿ) կողմից իրականացվող ֆինանսահաշվապահական գործառույթների օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատումը, ԲԳԿ-ի և դատախազության ենթակայությամբ գործող պետական հիմնարկների և ՊՈԱԿ-ների եկամուտների և ծախսերի հաշվառման ու սկզբնական գրանցումների ճշտության գնահատումը, ԲԳԿ-ի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատումը,  աշխատակազմի և դատախազության ենթակայությամբ գործող պետական հիմնարկներում ու պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներքին աուդիտի  անցկացման  աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
 
 Պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
 
1) տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) կամ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական  ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, 
3) <<Ներքին աուդիտի մասին>>, <<ՀՀ բյուջետային  համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, Պետական կառավարչական հիմնարկների մասին>>, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքների, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002թ. դեկտեմբերի 30-ի  <<ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգը հաստատելու մասին>> N 934-Ն հրամանի և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև  պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
5) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն, 
8)  առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում: 
 
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<26>> փետրվարի 2014թ.:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. մարտի 12-ին ժամը <<11:00>>-ին  ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627/:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527